07.08.2026|
15:45
Երբ 1996-ի հուլիսին «Երեկոյան Երևան» թերթում հրապարակում էի Աղասի Խանջյանի քրոջ դստեր՝ տիկին Լարիսա Ժուրուլիի հետ իմ հարցազրույցը, առավել քան վստահ էի, որ բոլշևիկյան բռնությունների, շինծու զրպարտությունների, «ժողովրդի թշնամու» պիտակավորումների ու բարոյական հալածանքների մղձավանջն անվերադարձ անցյալում է...